ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Թայվանի մայրաքաղաք Թայբեյի բանուկ փողոցներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը։
Առնվազն երեք մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ: Նշվում է, որ հարձակումից առաջ տղամարդը ծուխ արձակող ռումբեր է նետել։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակում իրականացրած տղամարդն ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել նրան: