ՌԴ–ն կրճատել է ներդրումները ԱՄՆ պետական ​​պարտատոմսերում. ԱՄՆ ֆինանսների նախարարություն

Սեպտեմբերի վերջին ներդրումների ծավալը կազմում էր համապատասխանաբար 22 մլն դոլար և 9 մլն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում Ռուսաստանին պատկանող պետական ​​պարտատոմսերի պորտֆելը հոկտեմբերին կրճատվել է մինչև 30 մլն դոլար՝ նախորդ ամսվա 31 մլն դոլարի մակարդակից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։
Գերատեսչության կողմից հոկտեմբեր ամսվա համար հրապարակված վիճակագրության համաձայն՝ այս պորտֆելն այժմ բաղկացած է 23 մլն դոլար երկարաժամկետ և 7 մլն դոլար կարճաժամկետ արժեթղթերից։ Սեպտեմբերի վերջին ներդրումների ծավալը կազմել է համապատասխանաբար 22 մլն դոլար և 9 մլն դոլար։
ԱՄՆ ամենամեծ պարտատերը մնում է Ճապոնիան, որի ներդրումները մեկ ամսվա ընթացքում 1.189 տրիլիոն դոլարից աճել են մինչև 1.2 տրիլիոն դոլար։
ՀՀ պարտատոմսերի համար ռիսկի պարգևավճարը պատմականորեն ցածր մակարդակի վրա է. նախարար
Երկրորդ տեղում շարունակում է մնալ Մեծ Բրիտանիան, որի ներդրումները սեպտեմբերի արդյունքներով 864.7 մլրդ դոլարից աճել են մինչև 877.9 մլրդ դոլար։ Երրորդ տեղում, ինչպես և մեկ ամիս առաջ, Չինաստանն է, սակայն նրա ներդրումները նվազել են մինչև 688.7 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա 700.5 մլրդ դոլարի համեմատ։