«Նոան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հեղինակավոր եվրագավաթի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց

36 թիմերի շարքում «Նոան» 8 միավորով զբաղեցրեց 19-րդ տեղը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Նոան» ավարտեց ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը՝ Լյուբլինում 0:2 հաշվով պարտվելով Կիևի «Դինամոյին»:
«Դինամոյի» ֆուտբոլիստները մեկական գոլ խփեցին յուրաքանչյուր խաղակեսում. 27-րդ րոպեին աչքի ընկավ Վլադիսլավ Կաբաևը, իսկ խաղի երկրորդ կեսի սկզբում Մատվեյ Պոնոմարենկոն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Հնարավոր է` Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվի Հունգարիա. ԶԼՄ
Թեև «Նոան» չհաղթեց այս խաղում, բայց վաստակած 8 միավորով զբաղեցրեց և մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց հայտնվել լավագույն 24 թիմերի շարքում և անցումային փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու իրավունք ստանալ։ Վիճակահանությունը կկայանա հունվարի 16-ին շվեյցարական Նյոնում:
Երևանում Լեհաստանի 17 քաղաքացու են ձերբակալել «Նոա»-«Լեգիա» խաղից հետո
Անկախ հանդիպման արդյունքից` «Նոան» պատմական արդյունքի հասավ ու հայկական ակումբներից առաջինը անցավ եվրագավաթներից մեկի փլեյ–օֆֆ։ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլում վաստակելով 8 միավոր` «Նոան» զբաղեցրեց 19-րդ տեղը և փլեյ–օֆֆում կամ անցումային խաղում մրցելու է Նիդեռլանդների ներկայացուցիչ «Ազ Ալկմար» ակումբի հետ։