ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի առևտրի կենտրոններից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 19-ին, ժամը 12։40-ին։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հրդեհի տարածքում են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։