ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 94 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«36 ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզում, 17–ը՝ Բելգորոդի, 15–ը՝ Վորոնեժի մարզերի տարածքում։ 7 ԱԹՍ ոչնչացվել է Կասպից ծովի ջրատարածքում, 6-ական՝ Սամարայի և Աստրախանի մարզերի տարածքում, 5-ը` Ազովի ծովի ջրատարածքում։ 1–ական ԱԹՍ խոցվել է Կուրսկի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։