«Հիմա մի բան կասեմ, որն անսպասելի կլինի». Պուտինը` Ուկրաինայի ընտրությունների մասին

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում ընտրություններ կազմակերպելիս պետք է ապահովվի այն միլիոնավոր ուկրաինացիների ձայնի իրավունքը, որոնք այսօր բնակվում են Ռուսաստանի տարածքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի – Sputnik. Եթե Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, Ռուսաստանը պատրաստ է մտածել քվեարկության օրը հարվածներ հասցնելուց զերծ մնալու մասին։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հիմա մի բան կասեմ, որն անսպասելի կլինի։ Մենք պատրաստ ենք մտածել Ուկրաինայում ընտրությունների ժամանակ անվտանգություն ապահովելու մասին։ Գոնե դադարեցնել, ձեռնպահ մնալ քվեարկության օրը երկրի խորքին հարվածելուց»,-ասաց Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության տարածքում, տարբեր գնահատականներով, ապրում են Ուկրաինայի 5-10 միլիոն քաղաքացիներ, որոնք ձայնի իրավունք ունեն։ Եվ եթե Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, ՌԴ իշխանությունները կպահանջեն, որ Ռուսաստանում բնակվող այդ քաղաքացիներին ևս քվեարկելու հնարավորություն տրվի։
«Դու գոնե կարդալ գիտե՞ս». Պուտինը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին
Հիշեցնենք` Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 9-ին հայտարարեց, որ առաջիկա 60-90 օրվա ընթացքում պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել։ Նա ամերիկացի և եվրոպացի գործընկերներին խնդրեց օգնել ընտրությունների անցկացման անվտանգությունն ապահովելու հարցում։
ԵՄ-ն պետք է մտածի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց Կիևի համար երաշխիքների մասին. Կալաս