ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի - Sputnik. Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) ռուսաստանցի լեռնադահուկորդներ Ալեքսանդր Անդրիենկոյին, Սեմյոն Եֆիմովին և Իվան Կուզնեցովին շնորհել է չեզոք մարզիկի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։
Այժմ ցուցակում կան 10 ռուսաստանցիներ։
Ավելի վաղ FIS-ը հավանություն էր տվել ռուս դահուկորդներ Սավելի Կորոստելևին և Դարյա Նեպրյաևային, ինչպես նաև ազատ ոճի ըմբիշ Անաստասիա Տատալինային, երկամարտիկ Արտյոմ Գալունինին, սերվիսմեն Եվգենի Ուֆտիկովին, լեռնադահուկորդ Յուլիա Պլեշկովային և սնոուբորդիստ Մարիա Տրավինիչևային անհատական չեզոք կարգավիճակ ստանալու հայտերին:
Հոկտեմբերին FIS-ն ուժի մեջ է թողել միջազգային մրցումներին ռուսաստանցի և բելառուս մարզիկների մասնակցության արգելքը։ Դեկտեմբերի 2-ին Մարզական արբիտրաժային դատարանն այս որոշումը ճանաչել է ոչ իրավաչափ: FIS-ը ընդունել է դատարանի վճիռը և կոչ արել ռուսաստանցիներին ներկայացնել չեզոք կարգավիճակի հայտեր: