ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Մամիկոնյանց փողոցում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել պայթյուն «Opel» մակնիշի ավտոմեքենայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 13։46-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունի և հրդեհի հետևանքով 1 մարդ է տուժել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 13։58-ին։