Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում մեքենայի վրա հարձակման հետևանքով երկու կին է մահացել

Վնասված մեքենա Բելգորոդում. Արխիվային լուսանկար
Ավտոմեքենան հայտնաբերվել է Վալույկիի շրջանի Բորկի գյուղի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի Վալույկիի շրջանում հայտնաբերվել է ավտոմեքենա, որը, նախնական տվյալներով, հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Մեքենայում երկու կնոջ դի կա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Այսօր Բորկի գյուղի հատվածում ինքնապաշտպանության մարտիկները հայտնաբերել են ավտոմեքենա, որը, նախնական տվյալներով, դեկտեմբերի 17-ին հարձակման էր ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Մեքենայում երկու կին է եղել, որոնք զոհվել են», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Նշվում է, որ տրանսպորտային միջոցը վնասվել է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։