ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի ինը մունիցիպալ շրջանների վարչակազմերը առաջիկա շաբաթավերջի համար հայտարարել են բիզնեսի և սոցիալական հաստատությունների համար էլեկտրաէներգիայի սպառման ժամանակավոր սահմանափակումների մասին՝ տարածաշրջանի էլեկտրացանցի վրա Ուկրաինայի հարվածների ազդեցության պատճառով։ Այս մասին հաղորդվել է Բելգորոդի, Բորիսովի, Գրայվորոնի, Կորոչայի, Կրասնոյարսկի, Պրոխորովսկի, Ռակիտյանսկի, Շեբեկինսկի և Յակովլևսկի շրջանների ղեկավարների Telegram ալիքներում։
Նշվում է, որ շաբաթ և կիրակի օրերին մի շարք բիզնեսներ և սոցիալական հաստատություններ կաշխատեն պահուստային էլեկտրաէներգիայով, ժամը 7:00-ից մինչև 17:00-ն։
Ներդրվող միջոցառումների հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել բնակչության էլեկտրաէներգիայի խափանումները՝ վերաբաշխելով էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցը։ Իշխանությունները շեշտում են, որ էներգասպառման սահմանափակումների պահպանումը բիզնեսների կողմից կարևորագույն նշանակություն ունի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։