ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությանը գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը կարճ ելույթից հետո առաջատարն է:
Ադելիան ստացել է 86,52 միավոր։ Ելույթի ընթացքում, խաղաշրջանում առաջին անգամ, մարզուհին կատարել է եռակի ակսել։
74,59 միավորով երկրորդ տեղում է Ալիսա Դվոեգլազովան, առաջատարների եռյակը 73,93 միավորով եզրափակում է Աննա Ֆրոլովան։
Պետրոսյանն իր ազատ ծրագիրը կներկայացնի դեկտեմբերի 20-ին։
Նշենք, որ ավելի վաղ Ադելիա Պետրոսյանը հաղթել էր ընտրական փուլում և ստացել օլիմպիական խաղերի որակավորում: Միջազգային օլիմպիական կոմիտեն դեկտեմբերի 1-ին կայքում տեղեկատվություն էր տեղադրել այն մասին, որ մարզուհին ընդունել է 2026 թվականի խաղերին մասնակցելու հրավերը: