ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Ոսկու բորսայական գինն այսօր նոր ռեկորդ է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ անցնելով տրոյական ունցիայի դիմաց 4 400 դոլարի նիշը։ Այս մասին տեղեկանում ենք սակարկությունների տվյալներից:
Երևանի ժամանակով 20:17-ի դրությամբ Նյու Յորքի «Comex» բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նախորդ փակման համեմատ բարձրացել է 28,95 դոլարով կամ 0,66 %-ով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 4 402,85 դոլարի: