ՌԴ–ԱՄՆ հարաբերությունները չեն փոխվել, բայց ի հայտ է եկել երկխոսելու քաղաքական կամք. Պեսկով

Երկխոսություն ընթանում է, բայց առայժմ այն նեղ պրոֆիլային է և վերաբերում է ուկրաինական կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները չեն փոխվել, սակայն երկու երկրների կողմից երկխոսության քաղաքական կամք է ի հայտ եկել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դրանք (Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները-խմբ.) չեն փոխվել։ Միակ նոր բանը, որը, սակայն, շատ կարևոր է՝ երկու կողմից երկխոսության քաղաքական կամքն է», - ասել է Պեսկովը «Իզվեստիային»։
Նա նշել է, որ երկխոսություն ընթանում է, բայց առայժմ այն նեղ պրոֆիլային է և վերաբերում է ուկրաինական կարգավորմանը։
Միևնույն ժամանակ Պեսկովը հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում Մոսկվան զգալի և փոխշահավետ ներուժ է տեսնում, և այդ կարծիքը կիսում են նաև ամերիկացի շատ գործընկերներ:
ԱՄՆ–ն կվերացնի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները. հատուկ բանագնաց
Կրեմլում հույս ունեն, որ ուկրաինական կարգավորման առաջընթացի հետ մեկտեղ պայմաններ կստեղծվեն երկկողմ կապերի վերականգնման համար, որոնք այժմ «փլուզված են»: