Կամբոջա–Թաիլանդ հակամարտության պատճառով շուրջ 750 հազար մարդ լքել է իր տունը. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի - Sputnik. Կամբոջայի և Թաիլանդի սահմանին շարունակվող հակամարտության պատճառով շուրջ 750 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
«Սահմանամերձ շրջաններում հակամարտության հետևանքով շուրջ 750 հազար մարդ ստիպված է եղել լքել տները», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև ռազմական գործողությունների ընդլայնումը, ինչպես նաև ավիահարվածների ու ծանր սպառազինության կիրառումը բնակավայրերում ու դրանց շրջակայքում «քաղաքացիական բնակչության պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններ ենառաջացնում»՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Կամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանային բոլոր անցումները. ԶԼՄ
Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին վերսկսվել է զինված հակամարտությունը։ Դրանից հետո Կամբոջան հայտնել է 18 զոհի մասին, Թաիլանդը՝ 21։