Դեկտեմբերի 15-19-ը Երևանում անցկացվում է «Առաքելությունը բարություն» միջազգային կամավորական ծրագիրը, որի շրջանակներում էրգոթերապիայի և ֆիզիոթերապիայի ոլորտի ռուս մասնագետներն աշխատում են հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի սաների, մանկավարժների և ծնողների հետ:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կատարված աշխատանքների, արդյունքների և ապագա ծրագրերի մասին կպատմեն.
- էրգոթերապևտ Ելիզավետա Պանովան,
- Ֆիզիոթերապևտ Յուլիա Մարյանսկայան։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan (https://t.me/Vardan_Aloyan) Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։