ԱՄՆ–ն այս պահին Ուկրաինային ՆԱՏՕ-ում չի տեսնում. Զելենսկի

Նա խոստովանել է, որ այդ հարցում ԱՄՆ-ն հետևողական է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Միացյալ Նահանգներն այս պահին Ուկրաինային չի տեսնում որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա խոստովանել է, որ ժամանակին Ջո Բայդենն իրեն արդեն ասել էր, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։
«Նախկին նախագահ Բայդենի հետ իմ առաջին զրույցից սկսած՝ բարձրացրել եմ ՆԱՏՕ-ի հարցը... Բայդենն ինձ ասել է` ո՛չ, դուք չեք լինի ՆԱՏՕ-ում: Ես ամեն անգամ խոսում էի այդ հարցով, իսկ Սպիտակ տանը ինչ-որ մեկի մոտ դա արդեն ծիծաղ էր առաջացնում... ԱՄՆ-ն հետևողականորեն մեզ այնտեղ (ՆԱՏՕ-ում) չի տեսնում», - ասել է Զելենսկին։
Նա չի բացառել, որ այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը կարող է փոխվել, քանի որ քաղաքական գործիչները փոխվում են, «ինչ-որ մեկը մահանում է»:
ՆԱՏՕ-ում կոչ են արել պատրաստվել Ռուսաստանի կողմից գլոբալ ծովային մարտահրավերին
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու մասին իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների տրամադրման հարցը ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկն է: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի կարծիքով՝ Կիևի մոտ ոչինչ չի ստացվի ո՛չ Ղրիմի հարցով, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված: