Ծնվել է Սուրեն Պապիկյանի երկրորդ երեխան

Պապիկյանը որդուն հոր անունով է կոչել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ծնվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի երկրորդ երեխան։ Այս մասին Պապիկյանն անձամբ է հայտնել սոցցանցի իր էջերում։
«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ և բարեկամներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ լույս աշխարհ եկավ որդիս՝ Ռաֆայել Սուրենի Պապիկյանը։ Բարով ես ծնվել, տղա՛ս: Թող բոլոր երեխաներն անհոգ և երջանիկ մանկություն ունենան»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնեկն աղջիկ է։ Նա ծնվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին, անունը Նռանե է։