ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի օդային տարածքներում ոչնչացրել են ավելի քան 90 ուկրաինական դրոն։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 94 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 31 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Կրասնոդարի երկրամասում, 22-ը՝ Ռոստովի, 10-ը՝ Վորոնեժի մարզերում, 8-ական՝ Սարատովի մարզում, Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում, 4-ը՝ Վոլգոգրադի և 3-ը՝ Բրյանսկի մարզերում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։