ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի վարչության աշխատակիցները, Պատիժների կատարման դաշնային ծառայության տարածաշրջանային ստորաբաժանման հետ համատեղ, մարզի տարածքում գտնվող ուղղիչ գաղութում կանխել են ահաբեկչության փորձ։ Տեղեկությունը հաղորդում է վարչության մամուլի ծառայությունը:
Հատուկ ծառայության տվյալներով՝ հանցագործության նախապատրաստությանը մասնակցել են Միջին Ասիայի երկրներից մեկի քաղաքացի հանդիսացող ազատազրկվածներ։ Նրանք պատրաստվում էին գաղութի աշխատակիցներից պատանդներ վերցնել և հրկիզել հաստատության շենքերը։
Ահաբեկչության հոդվածով հարուցվել է քրեական գործ, հանցագործներից առգրավվել են սայրեր, ահաբեկիչների խորհրդանիշեր և հեռախոսներ, որոնց մեջ եղել են ծայրահեղական բովանդակության նյութեր: