ՀՀ–ում արտակարգ իրավիճակների դեպքում այսուհետ կգործի 11–2–ը հեռախոսահամարը

Կինը հեռախոսով. Արխիվային լուսանկար
Առաջիկայում նախատեսվում է նաև շտապ բժշկական կանչերի սպասարկումը այս նոր` 11–2 համարին փոխանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարն այսուհետ կլինի միասնական` 11–2–ը։ ՀՀ ԱԺ–ն այսօր 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները։
Հարցին կողմ քվեարկեց 64, ձեռնպահ` 7 պատգամավոր։ Դեմ չկար։
Այսպիսով` աստիճանաբար գործածությունից դուրս կգան 1–02, 9–11 և 1–01 հեռախոսահամարները։
Տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում. ՔՕ նոր հոդվածը բժշկին կպաշտպանի բռնությունից
ՀՀ ներքին գործերի նախարարության հիմնավորմամբ` 11–2–ը առավել ճանաչելի հեռախոսահամար է հատկապես ԵՄ–ում։
Առաջիկայում նախատեսվում է նաև շտապ բժշկական կանչերի սպասարկումը այս նոր` 11–2 համարին փոխանցել։