Չեխիայի վարչապետը դեմ է ռուսական ակտիվների օգտագործմանը

Չեխիայի վարչապետը նշել է, որ Չեխիան կասկածի տակ չի դնում Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը դեմ է, որ ռուսական սառեցված ակտիվներն օգտագործվեն որպես Ուկրաինային տրվող ֆինանսական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է Չեխական լրատվական գործակալությունը։
«Ուկրաինայի համար փող պետք է գտնել այլ եղանակով, ոչ թե ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հաշվին», – ասել է նա։
Միևնույն ժամանակ Բաբիշը նշել է, որ Չեխիան կասկածի տակ չի դնում Եվրամիության կողմից Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը։
«Մեզ համար կարևոր է, թե ինչ դիրքորոշում կունենա Բելգիայի վարչապետը, որի հետ արդեն հանդիպել եմ։ Մենք կարծում ենք, որ միջոցներ պետք է գտնել այլ ճանապարհով», – հավելել է նա։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը ռուսական ակտիվների բռնագրավման հարցը հանել է Եվրամիության առաջիկա գագաթնաժողովի օրակարգից։ ԵՄ գագաթնաժողովը, որի կենտրոնական թեման կլինի 2026-2027 թվականներին Ուկրաինային հատկացվելիք աջակցությունը, տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 18-19-ը։
Մոսկվան պատրաստ է պատասխանել ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը. Լավրով