ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի մահը մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ աղմկահարույց դեպքի նախաքննությունն ավարատվել է։
ՀՀ ՔԿ–ից հայտնում են, որ հայրը որդուն խեղդամահ է արել վրեժի շարժառիթով։
«Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տ.Օ.-ի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ»,– ասված է հայտարարությունում։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 2 ամսով։
Նոյեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստ է հրավիրել, և Օվանեսովների ընտանիքի երեխաներին անհապաղ տեղափոխվել են ՀՕՖ։