17–ամյա Վահե Սուքիասյանը միջազգային վարպետի կոչում է ստացել

Որոշումը կայացրել է շախմատի միջազգային ֆեդերացիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը միջազգային վարպետի կոչում է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Համապատասխան որոշումն ընդունվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից:
Նշենք, որ այս տարվա նոյեմբերին Վահե Սուքիասյանը նվաճեց շախմատի մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: