ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի որդին` Դոնալդ Թրամփ կրտսերը, հայտնել է, որ նշանվել է մոդել Բետինա Անդերսոնի հետ։
«Նա ասաց՝ այո», – հայտարարել է Թրամփ կրտսերը Սպիտակ տանը։
Տեսանյութից հատված է հրապարակել ամերիկացի լրագրող Լորա Լումերը Х սոցցանցում։
Page Six-ի տվյալներով՝ զույգը սկսել էր հանդիպել 2024 թվականին։