Սպասվում է, որ Պուտինը 2026 թվականին կայցելի Թուրքիա. դիվանագիտական աղբյուր

Աղբյուրի խոսքով՝ այցի կոնկրետ ժամկետը դեռ որոշված չէ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սպասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2026 թվականին կայցելի Թուրքիա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Հրավերը Ռուսաստանի նախագահին բարձր մակարդակով է հնչեցվել։ Մենք սպասում ենք այդ այցին, հուսով ենք, որ հաջորդ տարի այն կիրականացվի», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այցի կոնկրետ ժամկետը դեռ որոշված չէ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցելելու հրավեր ունի, հնարավորության դեպքում նման այց կկազմակերպվի:
ՌԴ–ն բանակցությունների արդյունքների մասին ազդակներ դեռ չի ստացել. Պեսկով