Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նովոպլատոնովկան. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովոպլատոնովկայի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Նովոպլատոնովկա գյուղը», - ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի տրանսպորտային ենթակառուցվածքներին, անօդաչու թռչող սարքերի հավաքման գործարանին և օտարերկրյա վարձկանների տեղակայման կետերին։
Հիշեցնենք` 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։