Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհեռացվի դպրոցի բակից

Զանգակատուն համայնքի բնակիչների մեծ մասը քվեարկել է արձանը հեռացնելու օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից։ Տեղեկությունը հայտնում է Պարույր Սևակի տուն–թագարանը։
Նշվում է, որ ամփոփվել է թանգարանի անցկացված հարցումը, որին իրավունք ունեին մասնակցելու բոլորը` անկախ, թե որ համայնքի բնակիչ են, բայց որոշումը կայացնելու համար հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։
«Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է` համացանցում քննարկվում է Լևոն Թոքմաջյանի հեղինակած արձանը։ Բազմաթիվ օգտատերեր նշում են, որ արձանն ավելի շատ նման է ծաղրանկարի։
Հիսուս Քրիստոսի արձանի բացման հստակ ժամկետ դեռ չկա. ի՞նչ փուլում է շինարարությունը