Իսրայելական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով Բեյրութի մոտակայքում 1 մարդ է մահացել

Հարվածը հասցվել է Լեռնային Լիբանանի Սիբլին-Ջադրա մայրուղու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելական օդուժն ԱԹՍ–ի միջոցով մեքենա է ոչնչացրել Սիբլին-Ջադրա ճանապարհին` Բեյրութից մոտ 40 կմ հարավ։ Տեղեկությունը հայտնում է լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքը:
«Իսրայելական անօդաչու սարքը Լեռնային Լիբանանի շրջանում՝ Սիբլին - Ջադրա մայրուղու վրա հարձակվել է մեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է», - հաղորդում Է հեռուստաալիքը:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ասել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին, որպեսզի չեզոքացնի «Հզբոլլահի» դիմադրությունից բխող սպառնալիքը:
Լիբանանի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել