ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելը 813 անգամ խախտել է Գազայի հատվածում հաստատված հրադադարը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերին: Այս մասին հայտարարել է Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության անդամ Գազի Համադը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ն ամեն օր միջնորդներին զեկույցներ է փոխանցում Իսրայելի խախտումների մասին։
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ արձակեց մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալների։