Սիդնեյի լողափի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի. նրանցից մեկը հարձակվողն է

Ի սկզբանե հաղորդվել էր 12 մահացածների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի լողափում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի, որոնց թվում է նաև հարձակվողներից մեկը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ABC հեռուստաալիքին։
Ի սկզբանե հաղորդվել էր 12 մահացածների մասին։
«Հարձակման հետևանքով (Սիդնեյում – խմբ.) զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու ենթադրյալ հարձակվողներից մեկը, ևս 38 մարդ գտնվում է հիվանդանոցում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին մի քանի անհայտ անձինք Սիդնեյի Բոնդայ լողափում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։ Իսրայելի Kan պետական ​հեռուստառադիոընկերությունը նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Խանուկա տոնի ժամանակ իրականացվող մոմավառության արարողության ժամանակ, որին մասնակցել են տեղի հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։