Ռուսաստանը դատապարտում է Ավստրալիայում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությունը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Նախօրեին անհայտ անձինք կրակ են բացել Սիդնեյի Բոնդայ լողափում գտնվող մարդկանց վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է Ավստրալիայում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանն ամենավճռական կերպով դատապարտում է ծայրահեղականների կողմից Ավստրալիայում իրականացված բարբարոսական ահաբեկչությունը։ Առավել զզվելի է փաստը, որ հանցագործությունն իրականացվել է կրոնական հողի վրա այնպիսի կարևոր և սուրբ տոնի ժամանակ, ինչպիսին բոլոր հրեաների համար հանդիսանում է Խանուկան», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ Պուտինը հրեաներին շնորհավորել է Խանուկայի կապակցությամբ:
Դեկտեմբերի 14-ին մի քանի անհայտ անձինք կրակ են բացել Սիդնեյի Բոնդայ լողափում գտնվող մարդկանց վրա: Իսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Խանուկայի տոնի մոմերի վառման արարողության ժամանակ, որին մասնակցում էին տեղի հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ հրաձիգը: Եվս 38 մարդ վիրավորվել է։