Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Պեսչանոյե բնակավայրը

ՌԴ պաշտպանության նախարարությունը ռազմական հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Պեսչանոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում։
«Պլացդարմ է ստեղծվել Գայչուր գետի արևմտյան ափին, վերահսկողության տակ է վերցվել ավելի քան երեք քառակուսի կիլոմետր մակերեսով տեղանքը», - ասված է հաղորդագրությունում։
ՌԴ զինծառայողներն անցած շաբաթվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Օստապովկա, Նովոդանիլովկա, Ռովնոյե, Չերվոնոյե, Բեզիմյաննոյե, Սևերսկ, Լիման և Կուրիլովկա բնակավայրերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։