ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ Ռայներին ու նրա կնոջը` Միշել Սինգեր–Ռայներին, մահացած են հայտնաբերել Լոս Անջելեսում գտնվող իրենց տանը։ Տեղեկությունը հայտնում է TMZ–ն։
Ռոբ Ռայներն ու նրա կինը
© Getty Images / David Livingston
68-ամյա կնոջ և 78-ամյա տղամարդու մարմինների վրա դանակի հարվածների հետքեր են եղել։
«New York Post»-ը հայտնում է, որ հարձակումից հետո տունը հրկիզել են, սպանության կասկածանքով ձերբակալվել է նրանց որդին, որը թմրանյութային կախվածություն ունի։
Ռայները երկու որդի ունի` Ջեյքը և Նիկը։ Նիկն ավելի վաղ հրապարակավ խոսել է թմրանյութային կախվածության դեմ պայքարելու մասին։
Ռոբ Ռայները ռեժիսորի կարիերան սկսել է 1960-ական թվականներին, նա հանրահայտ «Հիմնական ցուցակ» («The Bucket List») ֆիլմի ռեժիսորն է։ 2013 թվականին Ռայները մարմանավորել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի գլխավոր հերոսի հոր դերը։