ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Երևանյան դեղատներից մեկի պահեստային հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 15-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին։