ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ–ն այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում 25 ԱԹՍ է ոչնչացրել, որոնցից 15-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող դրոններ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալների համաձայն` Ռուսաստանի տարածքում ընդհանուր 130 ԱԹՍ է չեզոքացվել։
«38 ԱԹՍ ոչնչացվել է Աստրախանի մարզի տարածքում, 25–ական ԱԹՍ՝ Բրյանսկի և Մոսկվայի մարզի տարածքներում, 8-ական ԱԹՍ՝ Բելգորոդի, Ռոստովի և Կալուգայի մարզերի տարածքներում, 6 ԱԹՍ՝ Տուլայի մարզի տարածքում, 4-ը` Կալմիկիայի Հանրապետության տարածքում, 3-ական ԱԹՍ՝ Կուրսկի և Օրյոլի մարզերի տարածքներում, 1–ական ԱԹՍ՝ Ռյազանի մարզի տարածքում և Կասպից ծովի ջրատարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։