ՀՀ–ն դիմել է ԵՄ-ին, որ օգնի «ընտրություններին արտաքին միջամտության» դեմ պայքարում

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոսել է Երևանին օգնելու հարցում «մոլդովական սցենարի» մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը դիմել է ԵՄ–ին «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտության դեմ պայքարում» օգնելու խնդրանքով։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի ստանալ այնպիսի աջակցություն, ինչպիսին Բրյուսելն ավելի վաղ տրամադրել է Մոլդովային։ Կալասը նշել է, որ Եվրամիությունը շուտով կքննարկի ընտրությունների նախաշեմին Հայաստանին օգնելու հնարավոր ձևաչափերը։
Sputnik Արմենիան մեկնաբանություն ստանալու համար դիմել էր ՀՀ ԱԳՆ, սակայն պատասխան դեռ չի ստացել։
Հիշեցնենք` 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵՄ–ն պատրաստվում է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի և կիբեռանվտանգության համար։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` աջակցության նպատակն է բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:
Սրան զուգահեռ դեկտեմբերի 1-4-ը Քիշնև էր գործուղվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` մասնակցելու «Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության ու հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդեցությունը. 2024-2025 թվականների ընտրությունների Մոլդովայի փորձը» խորագրով միջոցառմանը։
2026–ի «մոլդովական սցենարը» ֆինանսավորված է. Սուրենյանցը ընդդիմության միավորման հույս ունի