ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ամերիյյան ոստիկանությունը ձերբակալել է հոլիվուդյան ռեժիսոր Ռոբ և Միշել Ռայներների որդի Նիկին՝ ծնողների սպանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Page Six» պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռայներ ամուսինների դանակահարված մարմինները հայտնաբերվել են Լոս Անջելեսի իրենց տանը:
«Ռոբ և Միշել Ռայներների որդի Նիկը ձերբակալվել է ծնողների սպանության մեղադրանքով», – ասվում է հաղորդագրության մեջ:
32-ամյա տղամարդը տեղափոխվել է Լոս Անջելեսի «Պարկեր-կենտրոն» բանտ: Նրան կալանքից ազատելու գրավի գումարը կազմում է 4 միլիոն դոլար։
Ռոբ Ռայները ռեժիսորական կարիերան սկսել է 1960-ական թվականներին, հանդիսատեսին նա առավել հայտնի է «Երբ Հարրին հանդիպեց Սալիին», «Երազանքների ցանկը» և «Մի քանի լավ տղաներ» ֆիլմերով։ 2013 թվականին Ռայները խաղացել է նաև գլխավոր հերոսի հոր դերը «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում։