Այլ մտահոգություններ ունի այսօր ԶՈւ–ն. Պապիկյանը` սահմանային իրավիճակի մասին

Նախարարի խոսքով` ՀՀ ԶՈւ–ն Ամանորին ընդառաջ ամրապնդում է դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ամանորից առաջ սահմանային հնարավոր լարվածության մտահոգություն չունի։ Այսօր նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում` հավելելով, որ սահմանին հանգիստ է։
«Այո՛, տոնական օրերին, բնականաբար, ծառայությունն ավելի զգոն է։ Բայց հաշվի առնելով եղանակային պայմանները՝ քամին, բուքը, պատրաստվում են, այսինքն՝ այլ մտահոգություններ ունի այսօր ԶՈւ-ն, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված»,– ասաց Պապիկյանը։
Պապիկյանի խոսքով ` ՀՀ ԶՈւ–ն մինչև 3500 մ բարձության դիրքեր ունի, և հոկտեմբերից այնտեղ անգամ ձյան շերտ է լինում։ Նախարարը վստահեցրեց` ամեն ինչ անում են, որ բանակային դիրքեր տանող ճանապարհները միշտ բաց լինեն։
Մահացած զինծառայողը ծառայում էր ՀՀ ԶՈւ հյուսիսարևելյան հատվածում. նախարար