ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Հայ ազգային կոնգրեսի 4–րդ (22-րդ) համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նաև 29 հոգուց կազմված վարչություն։
«Հայ ազգային կոնգրես» անվանումը առաջին անգամ ստացել է 2008 թ. օգոստոսի 1-ին հռչակված այն քաղաքական ուժերի դաշինքը, որը միավորում էր 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած 18 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին, ինչպես նաեւ համաժողովրդական շարժման մասնակից մի շարք այլ կազմակերպությունների ու անհատների:
2013թ. նույն՝ «Հայ ազգային կոնգրես» անվանմամբ այն դարձավ կուսակցություն Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ու այլ կազմակերպությունների միաձուլմամբ։