ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր վերադարձել է Երևան։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մեր ընտրանին հայրենիք է վերադարձել պատմական արդյունքով` առաջին անգամ աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացված IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):