Երևանի Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Անմիջապես լույսերի վառման արարողությանը հաջորդեց շքեղ հրավառությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակից Ալբերտ Արմենակյանի խորհրդանշական Brave heart երգից հետո, որին հաջորդեց հրավառությունը։
Լույսերի վառման արարողությանը նախորդել էր մանկական մյուզիքլը։
Հավելենք, որ Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև դեկտեմբերի 15-ի ժ. 01:00-ն։
Նշենք, որ այս տարի Երևանի ամանորյա տոնական միջոցառումների և ձևավորման բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ։
2018 թվականին ձեռք բերված Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունն առաջին անգամ և ամբողջությամբ փոխարինվել են, ավելի որակյալ ապրանքները մատակարարվել են Ռուսաստանի Դաշնությունից։ Դրանք ձեռք բերելու համար Երևանի քաղաքապետարանն ընդհանուր ծախսել է 50 մլն դրամ։