ԱՄՆ–ն կվերացնի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները. հատուկ բանագնաց

Պատժամիջոցների կիրառումից առաջ բելառուսական կալիումը կազմում էր համաշխարհային արտադրության 1/5-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը կվերացնի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները: Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը:

«Նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգի համաձայն՝ ԱՄՆ-ն կվերացնի կալիումի նկատմամբ պատժամիջոցները։ Կարծում եմ՝ սա ԱՄՆ-ի կողմից Բելառուսի համար շատ լավ քայլ է», - Քոուլի հայտարարությունը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

Նա հավելել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ ավելի շատ պատժամիջոցներ կվերացվեն։
Հիշեցնենք` բելառուսական հանքային պարարտանյութերի դեմ պատժամիջոցները սահմանվել են 2021 թվականին, երբ բելառուսական կալիումի քլորիդը կազմում էր համաշխարհային արտադրության 1/5 մասը։ Մինսկը կալիումի հիմնական մասը՝ մոտ 12 միլիոն տոննա, արտահանում էր ավելի քան 100 երկիր, հիմնականում` Չինաստան, Հնդկաստան և Բրազիլիա: ԱՄՆ-ին և ԵՄ-ին բաժին է հասնում մոտ 15%-ը։
Բելառուսը ՀԱՊԿ երկրների դեմ ագրեսիան հավասարեցրել է իրեն ուղղված սպառնալիքներին