ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի և ԱՄՆ-ի միացյալ ուժերը հարձակման են ենթարկվել Պալմիրայի շրջանում, նախնական տվյալով՝ վիրավորվել են ամերիկացի զինծառայողներ: Տեղեկությունը հայտնում է «Syria TV»–ն։
«Պալմիրա քաղաքում հրաձգության հետևանքով ամերիկացի և սիրիացի զինվորականների շրջանում կան վիրավորներ։ Հարձակումից հետո ամերիկյան ուղղաթիռները վիրավորներին տարհանել են Էտ-Տանֆ բազա»,-տեղեկացնում է հեռուստաալիքը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանվել է մեկ սիրիացի զինծառայող։