ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Վերին Լարսը փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով», - ասվում է հայտարարության մեջ։
Անցակետը բաց է մարդատար մեքենաների համար։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):