Տեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով

Sputnik
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով։
Ինչպե՞ս է զարգանում իրավիճակը ԵԱՏՄ երկրներում «Հոնկոնգյան գրիպի» տարածման հետ կապված։ Ի՞նչ նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել 2025 թվականին եվրասիական կենսանվտանգության ոլորտում։ Հնարավո՞ր է արդյոք երկարացնել մարդու կյանքի տևողությունը բժշկության մեջ արհեստական բանականության կիրառմամբ: Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել Նոր տարին դիմավորելու համար:
Այս և այլ հարցերի կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։