Ռուսաստանը աշխատում է Ուկրաինայի հետ խաղաղության, այլ ոչ թե հրադադարի համար․Պեսկով

Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում խաղաղությունը պետք է լինի ոչ թե ձևական, այլ կոնկրետ և հուսալի երաշխիքներով ապահովված:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայում հասնել կայուն խաղաղության, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու՝ տարածքային հարցերի շուրջ հանրաքվեներ կազմակերպելու մտադրության մասին հաղորդագրությունները։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ եթե նման նախաձեռնությունները որպես պատրվակ օգտագործվեն մարտական գործողություններում ժամանակավոր դադար ստանալու համար, ապա նման մոտեցումը «չի անցնի»: Նա ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Ռուսաստանը հույս ունի հասնել ոչ թե միջանկյալ պայմանավորվածությունների, այլ վերջնական կարգավորման։
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում խաղաղությունը պետք է լինի ոչ թե ձևական, այլ կոնկրետ և հուսալի երաշխիքներով ապահովված:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է «երաշխավորված, երկարաժամկետ և բոլորին հասկանալի խաղաղություն՝ ամրապնդված ապահովման հուսալի մեխանիզմներով»: