Իրանը պատրաստ է օգնել Ռուսաստանին հիբրիդային հարձակումների դեմ պայքարում

Իրանցի պատգամավորն ասել է, որ երկիրը հիբրիդային գրոհներին հակազդելու մեծ փորձ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Թեհրանը պատրաստ է Մոսկվայի հետ կիսվել հիբրիդային հարձակումներին հակազդելու իր փորձով։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Էբրահիմ Ազիզին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «թշնամին հիբրիդային պատերազմ վարելու շատ միջոցներ ունի, այդ թվում գլոբալ ԶԼՄ-ները. «Իրականում ստեղծված է ստի կայսրություն, որն իր ցանցերով խճճել է ամբողջ աշխարհը»:
«Հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով նրանք շատ կեղծ և ոչ հավաստի տեղեկություններ են տարածում։ Մենք դիմակայության տարիներին կարողացել ենք հակազդեցության հուսալի պատ կառուցել և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ կիսվել մեր փորձով», - ասել է Ազիզին։
ՌԴ ԱԳՆ-ն նախկինում բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքի որոշ երկրներ լայնածավալ հիբրիդային պատերազմ են վարում Ռուսաստանի դեմ: Այսպես, նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ռազմական հատուկ գործողության մեկնարկից դեռ շատ առաջ «բրիտանական վերնախավը հակառուսական հիստերիայի համակարգված առաջմղման ուղղություն էր վերցրել՝ պարբերաբար հանրային հատված նետելով ռուսատյաց սադրանքներ»։