Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում 90 ուկրաինական անօդաչու են խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը ուկրաինական ինքնաթիռատիպ 90 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Բրյանսկի մարզի վրա խոցվել է 63 անօդաչու, Յարոսլավլի մարզի վրա՝ 8, Մոսկվայի մարզի վրա՝ 4, Սմոլենսկի և Տվերի մարզերի և Սև ծովի վրա՝ 3-ական, Տամբովի և Տուլայի մարզերի վրա՝ 2-ական, Օրյոլի և Ռոստովի մարզերի վրա՝ 1-ական անօդաչու։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։