ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է Թուրքմենստանում անցկացվող Խաղաղության և վստահության ֆորումին։
Ֆորումը նվիրված է Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին։
Ֆորումի մեկնարկից առաջ Խաչատուրյանը, պետությունների այլ ղեկավարների հետ միասին, ծաղկեպսակ է դրել Չեզոքության մոնումենտին։
Ֆորումին մասնակցում են նաև ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի ղեկավարները։
Նախօրեին Խաչատուրյանը հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Նրանք քննարկել են համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում։