ԵՄ-ն անհեթեթ որոշումներ է կայացնում Վրաստանի նկատմամբ. վարչապետ

Կոբախիձեն նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված համաժողովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիությունն անհեթեթ որոշումներ և հայտարարություններ է ընդունում Վրաստանի վերաբերյալ: Այս մասին այսօր Աշխաբադում լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Կոբախիձեն նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված համաժողովին:
«Մենք այսօր ԵՄ-ում տեսնում ենք, որ նրանք անհեթեթ որոշումներ և հայտարարություններ են ընդունում, այդ թվում՝ Վրաստանի նկատմամբ։ Այս ամբողջը ոչ ֆորմալ կառավարման արդյունք է», - հայտարարել է Կոբախիձեն։
Հուլիսին Մեծ Բրիտանիայի և ԵՄ 16 երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով Վրաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նամակում մտահոգություն էր հայտնվել ընդդիմադիր քաղաքական գործիչների կալանավորումների կապակցությամբ և ընդգծվել, որ դա հակասում է եվրոպական նորմերին և արժեքներին: Վրաստանի վարչապետն այդ նամակն անվանել էր տխուր, իսկ փաստաթղթի բովանդակությունը՝ ապատեղեկատվություն: Կոբախիձեն ավելի ուշ հույս էր հայտնել, որ երկրի և եվրոպական կառույցների միջև հարաբերությունները կբարելավվեն: Նոյեմբերին Եվրահանձնաժողովը Վրաստանին որակեց որպես ԵՄ-ի «անվանական» թեկնածու երկիր «ժողովրդավարությունից նահանջելու» պատճառով:
Վրաստանի պետական ​​բուհերում ուսումն անվճար կդառնա
Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ 2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց մինչև 2028 թվականը Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին։ Այդ պահից սկսած՝ Վրաստանում մշտապես բողոքի ակցիաներ են անցկացվում։ ԵՄ երկրներն իրենց հերթին քննադատում են վրացական իշխանությունների քաղաքականությունը ժողովրդավարության աստիճանն իջեցնելու և հակաարևմտյան հռետորաբանության համար։